Մշակվել է բրենդի վիզուալ ինքնությանը համապատասխան այցեքարտերի դիզայն՝ պահպանելով մինիմալիստական և նրբագեղ ոճը։ Այն ընդգծում է կենտրոնի պրոֆեսիոնալ և վստահելի կերպարը։
Միաժամանակ ստեղծվել է նաև ծառայությունների գնացուցակի (price list) դիզայնը՝ հստակ կառուցվածքով և ընթեռնելի ներկայացմամբ, որը հեշտացնում է տեղեկատվության ընկալումը և պահպանում է ընդհանուր բրենդային էսթետիկան։